Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԼԱՍԻԿ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 08,2010 00:00

\"\"

\"\"

«Առավոտի» խմբագրությունը մի քանի օր շարունակ տարբեր մարզերից ահազանգ էր ստանում, որ մեր թերթի անունը շոշափվում է մի տարօրինակ պատմության մեջ: Մի կին տարբեր մարզերի եւ համայնքների տարբեր գերատեսչություններ է մտնում եւ, ներկայանալով որպես Հ1-ի «բարեգործական բաժնի աշխատակից», փորձում է ինչ-որ «բարի նպատակների համար» գումարներ շորթել, ասելով, որ դրանցից բաժին է հասնելու նաեւ հայաստանյան ամենաընթերցվող թերթերին, որոնք պարտավորվել են լուսաբանել Հ1-ի «բարեգործությունը»: ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանից ճշտեցինք, որ Հ1-ը բարեգործական բաժին չունի եւ չի էլ ունեցել: Պարզվեց, որ տիկնոջ մասին ահազանգեր ստացել են նաեւ Հ1-ում: Դրանից անմիջապես հետո տեղեկացանք, որ «բարեգործուհին» արդեն Կոտայքի մարզի պետական հիմնարկներից մեկում է: Անմիջապես ուղեւորվեցինք նշված վայր եւ տեսանք, որ լուսանկարում պատկերված «բարեգործը» երկու տոպրակ ձեռքին նստում է իրեն տեղափոխող «Նիվա» մակնիշի ավտոմեքենան: Պարզվեց, որ տոպրակներում Մհեր Մկրտչյանի ֆիլմերի խտասկավառակներն են (դիսկեր): Տիկինը իր զոհերին համոզում է, որ նրանք գնեն մի քանի տասնյակ խտասկավառակ՝ հատը 3500 դրամով, ասելով, որ երկու օրից Սոչիում բացվելու է Մհեր Մկրտչյանի հուշարձանը եւ սկավառակների վաճառքից գոյացած գումարը ծախսվելու է այդ նպատակով: Թե որքան գումար է նա շորթել այլ վայրերից՝ չգիտենք, սակայն Կոտայքի մարզի նշված հիմնարկում նրանից պահանջել են Հ1-ի աշխատակցի վկայական, նա անակնկալի է եկել, հավաքել խտասկավառակները, ասել՝ «վկայականս մեքենայի մեջ է, հեսա կբարձրացնեմ» եւ փորձել հեռանալ: Հենց այդ պահին էլ մեր ֆոտոխցիկը ֆիքսեց «բարեգործուհուն» եւ ուղեկցող անձին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել