Ըստ tert.am-ի, Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողները ներքնազգեստով լուսանկարվել են ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին նվիրված 2011թ. էրոտիկ օրացույցի համար: Օրացույցները տպագրվել են 50 000 օրինակով եւ արդեն վաճառվում են: Այսպես աղջիկները ցանկացել են շնորհավորել Պուտինին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին: Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի քարտուղարը նշել է, որ ուսանողները սեփական նախաձեռնությամբ են հանդես եկել, դեկանատն այդ մասին տեղյակ չի եղել եւ տեղեկացել է բլոգերից: