Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծամասնությունը չի ընդունում

Հոկտեմբեր 07,2010 00:00

Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին հարցման ենթարկված բրիտանացիների մեծամասնությունը (իսկ հարցմանը մասնակցել է 1636 մարդ) դեմ է կաթոլիկների ավանդական բարոյականությանը: Պատասխանողների 70%-ը կողմ է հակաբեղմնավորմանը՝ որպես սեռական հարաբերությունների ժամանակ սեռական հիվանդություններից եւ անցանկալի հղիությունից պաշտպանության միջոց: Հարցվածներից գրեթե յուրաքանչյուր տասներորդը հայտնել է, թե միասեռականությունն «անբարոյական» է, սակայն 40%-ը կողմ է արտահայտվել միասեռական կապերին: Պատասխանողների երկու երրորդը կողմնակից է կաթոլիկ հոգեւորականների կուսակրոնության վերացմանը, եւ միայն չորսից մեկն է կարծում, թե հոգեւորականները պետք է կուսակրոն լինեն: Հարցվածների 87%-ը կարծում է, թե վերջին շրջանում կաթոլիկ եկեղեցում տեղի ունեցող չարաշահումները եւ սկանդալները տեւական վնաս են հասցրել եկեղեցուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել