Թուրքիայի Կայսերի նահանգի ֆերմերներից մեկի հավն ածել է 205 գրամանոց հսկա ձու: Թուրքական «Milliyet»-ի փոխանցմամբ՝ Կայսերիի ձու արտադրողների միության նախագահ Իբրահիմ Աֆյոնը նշել է, թե իրենց կոլեգայի հավն ածում է 150-ից մինչեւ 205 գրամ ձվեր:
«Այդ հավն ածել է 205 գրամանոց ձու, որի քաշը, ցավոք, օր օրի իջնում է եւ ներկայումս կշռում է 201,6 գրամ: Աշխարհի ամենամեծ ձուն եղել է 180 գրամ»,- նշել է Աֆյոնը՝ հավելելով, որ արդեն դիմել են՝ Գինեսի ռեկորդների գրքում ձուն գրանցելու համար: