Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՎԵՅՑԱՐԱՑԻՆԵՐԸ ԿՈՂՄ ԵՆ ԷՖԹԱՆԱԶԻԱՅԻՆ

Հոկտեմբեր 07,2010 00:00

Շվեյցարացիների մեծամասնությունը կուզենար մահանալ իր մահով, սակայն, այնուամենայնիվ, կողմ է էֆթանազիային, եթե կյանքին վերջ տալու կամավոր որոշումն ընդունում է ինքը՝ ֆիզիկական տառապանքներ ունեցող մահացու հիվանդ մարդը: Այդպիսին են Ցյուրիխի համալսարանի քրեագիտական ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքները: 1500 շվեյցարացիների մասնակցությամբ հարցման արդյունքները հրապարակվել են Ցյուրիխում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, որի ընթացքում հարցման արդյունքները մեկնաբանել է քրեական իրավունքի եւ քրեագիտության պրոֆեսոր Քրիստիան Շվարցենեգերը:
Պատասխանողների մեծամասնությունը կարծում է, թե անհրաժեշտ է արգելել էֆթանազիան այն ծերերի նկատմամբ, ովքեր ծանր հիվանդ լինելու հետեւանքով ֆիզիկական տառապանքներ չկրելու համար կուզենային վերջ տալ իրենց կյանքին ինքնասպանությամբ՝ միմիայն «կյանքից հոգնած լինելու պատճառով»: Դրանից բացի, վիճելի է նաեւ հոգեկան ծանր հիվանդություններով ծեր մարդկանց ինքնասպանությանը նպաստելը:
Պատասխանողների մեծամասնությունը նշել է, թե անբուժելի հիվանդների նկատմամբ էֆթանազիան ցանկալի է իրականացնել նրանց հարազատների ներկայությամբ: Հարցվածների 66%-ն անընդունելի է համարում «մահվան նպատակով զբոսաշրջությունը» Շվեյցարիա, որտեղ Եվրոպայի այլ երկրներից հատուկ բերում են մահացու հիվանդների՝ նրանց համար բժիշկներից թույնի մահացու չափաբաժին ստանալու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել