Լրահոս
Օրվա լրահոսը

Աբրահամ-Ֆրոչ մարտը կլինի չեմպիոնական

Հոկտեմբեր 07,2010 00:00

\"\"«Daili Mail»-ը տեղեկացնում է, որ Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) ղեկավարությունը բավարարել է այս վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Կարլ Ֆրոչի բողոքը եւ փոխել երկրորդ միջին քաշային կարգում WBC-ի թափուր տիտղոսի հետ կապված որոշումը:  Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ այդ տիտղոսի տիրակալ  Միգել Կեսլերը հայտարարել էր մրցելույթները վնասվածքի պատճառով ժամանակավորապես դադարեցնելու մասին, WBC-ը սահմանել էր, որ կոչումը վիճարկվելու է «Super Six Boxing World Classic»-ի մյուս զույգի՝ ամերիկացիներ Անդրե Ուորդի եւ Անդրե Դիրրելի պայքարում: Իսկ Աբրահամ-Ֆրոչ մենամարտը պետք է լիներ ընտրական, որի հաղթողը դառնալու էր պարտադիր հավակնորդ: Նոր որոշման համաձայն՝ նոյեմբերի 27-ին վերջին զույգի հաղթողը կնվաճի WBC-ի չեմպիոնական գոտին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել