Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրի Սարգսյանի որդին որակազրկվել է

Հոկտեմբեր 07,2010 00:00

Ավստրալիայի հակադոպինգային գործակալությունը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ խորհրդային ծանրորդ, աշխարհի 1982  ու Եվրոպայի 1983 թվականի չեմպիոն Յուրի Սարգսյանի որդին, այդ երկրի հավաքականի անդամ, 2009 թվականի Համագործակցության խաղերի արծաթե մեդալակիր, 77 կգ քաշային ծանրորդ Դավիթ Սարգսյանը երկու տարով որակազրկվել է դոպինգ օգտագործած լինելու համար: Մարզիկը դոպինգ- ստուգման ենթարկվել է անցած տարվա նոյեմբերի 18-ին՝ արտամրցումային փուլում, երբ գտնվելիս է եղել Երեւանում: Նրա արյան մեջ հայտնաբերվել է արգելված տեստոստերոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել