Լրահոս
Օրվա լրահոսը

Արոնյանն աշխարհում երրորդն է

Հոկտեմբեր 07,2010 00:00

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի ավարտից անմիջապես հետո հրապարակվեց ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման ընթացիկ ցուցակը, որում 2700-ից բարձր վարկանիշ ունեցող շախմատիստների դասավորությունը սեպտեմբերի 1-ի համեմատությամբ լուրջ փոփոխությունների է ենթարկվել: Աշխարհի առաջատար գրոսմայստերների մի մասը նահանջել է, շատերն էլ բարելավել են դիրքերը: Վերջինների մեջ է նաեւ Լեւոն Արոնյանը, որը ներկայումս եզրափակում է առաջատարների եռյակը: Իսկ հոկտեմբեր ամսվա լավագույն տասնյակն այսպիսի տեսք ունի:
1.  Մագնուս Կարլսեն  2810,7
2.  Վիշվանաթան Անանդ 2800,0
3.  Լեւոն Արոնյան  2793,8
4.  Վեսելին Տոպալով  2785,5
5.  Վլադիմիր Կրամնիկ  2779,6
6.  Վասիլի Իվանչուկ  2771,9
7.  Ալեքսանդր Գրիշչուկ 2762,3
8.  Սերգեյ Կարյակին  2760,9
9.  Շախրիյար Մամեդյարով 2760,0
10. Վան Յուե   2753,3

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել