Հայաստանի լավագույն կին շախմատիստ Էլինա Դանիելյանն այսուհետեւ կրում է տղամարդկանց միջազգային գրոսմայստերի տիտղոս: Նրան այդ կոչումը շնորհվել է Խանտի-Մանսիյսկում՝ շախմատի 39-րդ համաշխարհային օլիմպիադային զուգահեռ անցկացված ՖԻԴԵ-ի համաժողովում: Երեկ Հայաստանի շախմատի ֆեդերացիայից մեզ տեղեկացրին, որ, ըստ կանոնակարգի, այդ կոչումը կանանց շնորհվում է պահանջվող նորմերը երեք անգամ լրացնելուց հետո միայն: