Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՐԵ ԾԱՂԻԿՆԵՐ

Հոկտեմբեր 07,2010 00:00

Օրերս Վետերան մանկավարժների ակումբում կայացավ մանկավարժ, պատմության ուսուցչուհի, 70-ամյա Ռիմա Սիմոնյանի չրերից պատրաստած կոմպոզիցիաների ցուցահանդեսը: Տիկին Ռիման նշեց, որ դա իր ստեղծած աշխատանքների մի մասն է:
Ռ. Սիմոնյանը նշեց, որ դեռ մանկուց տարբեր նյութերից գեղեցիկ կոմպոզիցիաներ է պատրաստել, բայց երբեք դրանք  չի ներկայացրել որեւիցե մեկին. «Որոշեցի չրերից էլ ծաղիկներ պատրաստել: Միայն չիր պատրաստելը, միրգ չորացնելը եւ այն զարդարված սեղանին դնելն արդեն կոմպոզիցիա է ինձ համար: Պարզապես ես հատուկ ֆորմաներով եմ աշխատում»: Ռ. Սիմոնյանն աշխատում է բոլոր մրգերով՝ խաղող, խնձոր, բանան, կեռաս, ելակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել