Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը չորեքշաբթի օրը մեկօրյա պաշտոնական այցով ժամանել է Ալժիր: Նա մտադիր է հանդիպել այդ երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների, այդ թվում՝ Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկի հետ: Կողմերի քննարկման օրակարգում են էներգետիկ եւ ռազմական ոլորտին վերաբերող հարցեր՝ նավթ, գազ, զենքի մատակարարում: Քննարկվելու են նաեւ միջազգային, այդ թվում՝ մերձավորարեւելյան հակամարտությանն ու Իրաքի շուրջ ստեղծված իրավիճակին առնչվող խնդիրները: ՌԴ նախագահ Մեդվեդեւին այդ այցի ընթացքում ուղեկցում է ավելի քան 100 գործարար: BBC-ի մատուցմամբ, կողմերը փորձելու են հարթել 2007թ.- ին Ռուսաստանի կողմից Ալժիրին «ՄիԳ-29» ուղղաթիռներ վաճառելու շուրջ ծագած վիճելի հարցերը: