Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄԵՆՈՒՄ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԹԻՐԱԽ ԵՆ ԴԱՐՁԵԼ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ

Հոկտեմբեր 07,2010 00:00

Չորեքշաբթի Եմենի մայրաքաղաքում տեղի ունեցած երկու զինված հարձակումների թիրախ են դարձել եվրոպացի դիվանագետներն ու նավթային ընկերության ծառայողները: Reuters-ի փոխանցմամբ, Սանայում բրիտանական դեսպանության ավտոմեքենայի ականանետից իրականացված գնդակոծման արդյունքում թեթեւ վնասվածքներ է ստացել դիվանագիտական առաքելության աշխատակիցներից մեկը, իսկ մեքենայում այդ պահին գտնվող փոխդեսպանը չի տուժել:
Երկրորդ հարձակումը տեղի է ունեցել ավտրիական նավթագազային OMV հոլդինգի գրասենյակում, որտեղ ընկերության անվտանգության ծառայության աշխատակիցը գնդակահարել է Ֆրանսիայի մի քաղաքացու:
Հիշեցնենք, որ սա Եմենում եվրոպացիների դեմ հարձակման առաջին դեպքը չէ: Մինչ այդ, 2010-ի ապրիլին մահապարտ գրոհայինը փորձել էր պայթեցնել բրիտանացի դեսպանի ավտոշարասյունը, որի արդյունքում երեք մարդ էր վիրավորվել: Հարձակման պատասխանատվությունն այն ժամանակ ստանձնել էր «Ալ-Քաիդայի» հետ առնչություններ ունեցող տեղի ահաբեկչական խմբավորումներից մեկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել