Լրահոս
Օրվա լրահոսը

Տաջիկստանում ուղղաթիռը վթարի է ենթարկվել. զոհվել է չորս զինվորական

Հոկտեմբեր 07,2010 00:00

Տաջիկստանի արեւելքում, նախկին մահմեդական ընդդիմության հրամանատարների ջոկատի հետապնդման ժամանակ, «Մի-8» ռազմական ուղղաթիռի վթարի արդյունքում չորս հոգի է զոհվել, եւս երեք մարդ տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել: Այդ մասին, Reuters-ի փոխանցմամբ, հայտարարվել է երկրի Ազգային գվարդիայի տարածած հաղորդագրության մեջ: Ավիավթարի հիմնական վարկածը տեխնիկական անսարքությունն է:
Սեպտեմբերի 19-ին զինվորականների շարասյան վրա կատարված հարձակումից հետո, որի արդյունքում 28 զինվոր եւ սպա էր զոհվել ու եւս 12-ը վիրավորվել էր, երկրի բանակը սկսել է հատուկ գործողություններ իրականացնել: Այդ ընթացքում սպանվել է ընդդիմադիր գրոհային հայտարարված 16 մարդ, բանակայինների շարքում զոհերի թիվը հասել է 10-ի:
Դուշանբեն, քաղաքացիական պատերազմից ի վեր իրականացված ամենալայնածավալ հարձակումների մեջ մեղադրում է մահմեդական ընդդիմությանը՝ ի դեմս իրենց զենքերը վայր չդրած երեք դաշտային հրամանատարների եւ Աֆղանստանից, Պակիստանից ու Չեչնիայից «վարձու» գրոհայինների: Հիշեցնենք, որ երկրի արեւելքում գտնվող Ռաշտ շրջանը 1990-ականների կեսերին, երբ երկրում քաղաքացիական պատերազմ էր ընթանում, մահմեդական ընդդիմության պատվարն էր: Այն ժամանակ մահմեդականները կռվում էին Մոսկվայի կողմից աջակցություն ստացած Ազգային ճակատի դեմ, որի ներկայացուցիչ Էմոմալի Ռահմոնն այսօր այդ երկրի նախագահն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել