«Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում 4 օր շարունակ անցկացվում էր Միջազգային փառատոների եւ միջոցառումների ասոցիացիայի (IFEA) նիստը: Ինչպես, ըստ tert.am-ի, երեկվա ասուլիսին ասաց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, այդ օրերի ընթացքում ասոցիացիայի ամենամյա «Բեմից այն կողմ» ծրագրի շրջանակներում մասնակիցներն անցկացրել են բազմաթիվ հանդիպումներ՝ փառատոնի հյուրերի, մասնակիցների, նաեւ գործընկերների հետ: «Հիմնական կապերը ստեղծվում են դահլիճից դուրս: Կարծում եմ՝ մեր նիստերը հաջողությամբ ավարտվեցին, իսկ մեր կողմից ներկայացվելիք հաշվետվությունը, հուսով եմ, դրական արձագանք կստանա»,- ասաց նա: Ղուկասյանի խոսքով՝ այս ամենի նպատակն է հասնել նրան, որ Միջազգային փառատոների եւ միջոցառումների ասոցիացիայի գլխավոր կոնգրեսը անցկացվի Երեւանում: