Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱՏԵՐԱԶՄ»՝ ՏՅՈՒՄԵՆՈՒՄ

Հոկտեմբեր 07,2010 00:00

Tert.am-ը, հենվելով ռուսական աղբյուների տեղեկությունների վրա, հաղորդում է, որ Տյումենում կանխվել է հայ եւ ադրբեջանցի երիտասարդների բախումը: Վիճաբանության պատճառը Ղարաբաղի թեման է եղել:
Միջադեպը սկսվել է մի քանի օր առաջ, երբ քաղաքի 16-րդ ուսումնարանի դասերին ազգությամբ հայ երիտասարդը ներկայացել է «Մեր Ղարաբաղը» մակագրությամբ մարզաշապիկով, ինչը դուր չի եկել ադրբեջանցի երիտասարդներին: Վիճաբանությունը վերաճել է «ռազբորկայի», որում արդեն զենք է եղել, իսկ արդյունքում մի երիտասարդ ականջին հրազենային վնասվածք է ստացել: Հաջորդ հանդիպումը, որին վիճաբանող կողմերը մտադիր էին ներկայանալ թարմ ուժերով, կանխվել է իրավապահ մարմինների միջամտության շնորհիվ: Ազգությունների հարցերով շրջանային կոմիտեն մի սեղանի շուրջ էր հրավիրել երկու համայնքների առաջնորդներին, որոնք վերջ են տվել ԼՂ համար Սիբիրում բռնկված «պատերազմին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել