Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՊԵՏՔ Է ԿՐԻԴԻՊՎԱԾԱՅԻՆ ԲՆՈՒՅԹ

Հոկտեմբեր 07,2010 00:00

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նախաձեռնությամբ, ՀՀ գլխավոր դատախազությունում նախորդ օրը տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն՝ ապօրինի անտառահատումների դեմ պայքարի, անտառապահպանական եւ անտառօգտագործման խնդիրների շուրջ:
Ըստ գլխավոր դատախազության մամուլի ծառայության, Ա. Հովսեփյանը խորհրդակցության մասնակիցներին հորդորել է, որ «ապօրինի անտառահատումների դեմ պայքարը չպետք է կրի ժամանակավոր, դիպվածային բնույթ, պայմանավորված հասարակության արձագանքներով, այլ պետք է մշտապես, հետեւողական եւ շարունակական միջոցառումներ իրականացնել»:
Ա. Հովսեփյանը ցուցում է տվել, որ ապօրինի անտառահատումների վերաբերյալ բոլոր դեպքերով ՀՀ բնապահպանության եւ գյուղատնտեսության նախարարությունների համապատասխան վարչությունների կողմից հայտնաբերված իրավախախտումների դեպքերի վերաբերյալ նյութերը ուղարկվեն տարածքային՝ մարզային դատախազներին, դրանցով հետագա ստուգումներ կատարելու, որոշումներ կայացնելու համար:
Գլխավոր դատախազը առաջարկել է մարզերում, անտառամերձ գոտիներում ստեղծել պահակակետեր, որոնք պետք է հսկողություն իրականացնեն ճանապարհների վրա, բացառելու համար ապօրինի ծառահատումների տեղափոխումը:
ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ այդ պահակակետերում հսկողական աշխատանքները պետք է «անպայման կազմակերպվեն շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ համատեղ»: Բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը նույնպես շեշտեց բնապահպանական ոլորտի աշխատանքների թափանցիկության ապահովումը, նշելով ծավալուն քարոզչական աշխատանքներ տանելու անհրաժեշտությունը, որպեսզի հասարակությունը իրազեկվի, թե ինչ է նշանակում սանիտարական հատում, ինչ աշխատանքներ են կատարվում եւ այլ հարցեր, որոնք ակնհայտորեն հուզում են հասարակությանը: Ա. Հարությունյանը նշեց նաեւ, որ անհրաժեշտ է վերստուգում, հետաքննություն ու նախաքննություն իրականացնող մարմինների սերտ համագործակցությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել