Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՔՈՒՐ ՍԵՎԱՆ՝ 2029-ին

Հոկտեմբեր 07,2010 00:00

Այսօր Սեւանա լիճ են թափվում մոտակա գյուղերի եւ քաղաքների՝ ընդհանուր առմամբ 43 համայնքների կոյուղաջրերը: Ուստի լիճը մաքուր ջրի կարիք ունի:
Հայաստանի նախագահին առընթեր Սեւանի հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստացավ Սեւանի մաքուր ջրի պաշարները հասցնել 42 մլրդ խմ-ի՝ ներկայիս 35 միլիարդի փոխարեն: Ըստ Վ. Մովսիսյանի, «Պետական ծրագրով Սեւանի մակարդակը 2029թ. կհասցվի ծովի մակերեւույթից բարձր՝ 1903.5 մետր նիշին, այսինքն՝ 3.5 մետր ավելի, քան ներկայում է»: Վ. Մովսիսյանը խոստացավ, որ Սեւանում ամբարվող ջուրը կլինի մաքուր եւ քաղցրահամ, այլ ոչ թե տեխնիկական ջուր:
Հանձնաժողովի նախագահի վստահեցմամբ՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ բանակցություններ են վարվում 43 համայնքների կոյուղագծերի մաքրման եւ վերականգնման համար. «Կկարողանանք առափնյա համայնքներում հերթականությամբ լուծել ջրամատակարարման, կոյուղացման եւ մաքրման խնդիրները: Սկսվել են Սեւան, Գավառ, Մարտունի, Վարդենիս եւ Ջերմուկ քաղաքների կոյուղագծերի մաքրման ու վերականգնման աշխատանքները: Մաքրության համար բանակցություններ են վարվում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ, որ կարողանանք առափնյա 43 համայնքներում հերթականությամբ լուծել ջրամատակարարման, կոյուղացման եւ մաքրման խնդիրները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել