Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵ՞Ս ԱՌԱՋ ՄՂԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏԸ

Հոկտեմբեր 07,2010 00:00

Հոկտեմբերի 8-ին, ժամը 14-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Լեւոն Կիլիկեցի սրահում տեղի կունենա վարպետության դաս (master-class), որը կանցկացնի ԱՄՆ-ից ժամանած տեղեկատվական անվտանգության փորձագետ, ամերիկյան հեղինակավոր huliq.com եւ emaxhealth.com կայքերի հրատարակիչ-խմբագիր Արմեն Հարեյանը: Միջոցառումը կազմակերպել է ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնը: Վարպետության դասի թեման է՝ «Լրատվության տեսանելի մարտահրավերներն առաջիկա 5 տարիների ընթացքում. միջազգային եւ հայկական ենթատեքստ»: Կներկայացվեն ներկա մարտահրավերները միջազգային եւ համահայկական մամուլում եւ լուծումներ՝ հիմնված միջազգային հաջողված փորձի վրա: Կառաջարկվեն լուծումներ՝ կոնկրետ օրինակներով, թե ինչպես կարելի է մեզ համար կարեւոր խնդիրների էությունն ավելի արդյունավետ ներկայացնել միջազգային հանրությանը՝ օգտագործելով ինտերնետային որոնման համակարգերի եւ mobile-տեխնոլոգիաների վերջին նվաճումները: «Շատ վտանգավոր է, երբ օտարը մեզ ճանաչում, մեր մասին պատկերացում է կազմում ադրբեջանական կամ թուրքական աղբյուրներից, իսկ նրանք, հաստատ, մեր մասին լավ բաներ չեն ասի: Այստեղ՝ Հայաստանում, այն, ինչ պահանջվում է անել լրատվական պատերազմում հաղթելու համար, դուք անում եք, ուղղակի այստեղ գրված լուրերը, նույնիսկ անգլերեն թարգմանվողները, հաճախ չեն հասնում օտար լրագրողներին: Պետք է այնպես անել, որ որոնող համակարգերը ճանաչեն այդ լուրերը: Դրա համար պետք է ծանոթանալ դրանց միտումներին ու համակարգային մանրամասներին»,- մեզ հետ զրույցում նշեց Արմեն Հարեյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել