Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԿՈՆՅԱԿԻՑ ԵՆ ՈՒԶՈՒՄ

Հոկտեմբեր 07,2010 00:00

Երեկ ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ստեպան Սուխորենկոն «Արմինֆոյին» ասել է, թե Բելառուսի տարածքում հայկական կոնյակի արտադրությունը ոչ մի կերպ չի հակասի հայաստանյան օրենսդրությանը: Խոսելով Բելառուսում հայկական կոնյակի գործարան կառուցելու  մասին՝ նա ասել է. «Նախագիծը դեռ մտադրությունների փուլում է: Գիտեմ, որ ՀՀ սահմաններից դուրս հայկական կոնյակի շշալցումն արգելված է, սակայն, իմ կարծիքով, խոսքը Բելառուսում կոնյակի շշալցման մասին չէ, ուղղակի կառուցվելու է համատեղ ձեռնարկություն, որտեղ ՀՀ-ից ստացվող կոնյակի սպիրտի հիման վրա կիրականացվի կոնյակների հասունացում, կուպաժ,- նշել է նա,- դա կլինի համատեղ հայ-բելառուսական բրենդ՝ մակնշմամբ, որ այդ արտադրանքն արտադրվել է Բելառուսում: Դա չի հակասի հայկական օրենքին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել