ԱՊՀ-ում արդյունաբերական աճի առումով Հայաստանը 2-րդ տեղում է: Այս մասին տեղեկանում ենք ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի՝ 2010թ. հունվար-օգոստոս ամիսների արդյունաբերական աճի տվյալների մասին հրապարակված հաղորդագրությունից: Համաձայն այդ հաղորդագրության՝ լավագույն արդյունք է գրանցել Ղրղըզստանը՝ նախորդ տարվա համեմատությամբ 20,8% տոկոս աճով: Հայաստանը, որը հաջորդում է Ղրղըզստանին, արդյունաբերության ոլորտում գրանցել է 11,5% աճ: Երրորդ տեղում միանգամից երեք երկրներ են՝ Ղազախստանը, Ուկրաինան եւ Տաջիկստանը, որոնց մոտ գրանցվել է արդյունաբերության 10,9% աճ: Բելառուսում՝ 9,8%, ՌԴ-ում՝ 9,2%, Ուզբեկստանում՝ 8%, Մոլդովայում՝ 5,2% եւ, վերջապես՝ Ադրբեջանում՝ 3,8% աճ է գրանցվել: