Լրահոս
Օրվա լրահոսը

«Գլուխը պատին է տվել»

Հոկտեմբեր 07,2010 00:00

Հայաստանի խորհրդարանի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը  շատ բուռն արձագանքեց Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանի հայտարարությանը՝ կապված պատգամավորների աշխատավարձերի բարձրացման հետ: News.am-ը նշում է, որ Կարապետիչն այդ առնչությամբ ասել է. «Այդ առաջարկն արել է Ռաֆիկ Պետրոսյանը, կարծես խորհրդարանում ամենասովածն ինքն է»:
«Տիգրան Կարապետյանը գլուխը պատին է տվել, երեսն էլ՝ քարին, որովհետեւ այդ նախաձեռնության հեղինակը Ռաֆիկ Պետրոսյանը չէ: Երկրորդն էլ, ես այդ մասին առաջին անգամ լսեցի ԱԼՄ-ի «Օրեցօր» հաղորդաշարով, որի ընթացքում ասվել է, որ պատգամավորներն ունեն այսպիսի օրենքի նախագիծ՝ առանց նրանց անունները նշելու: Այդ նախագիծը երեք տարի առաջ դուրս է եկել շրջանառությունից: Եվ սա թե որտեղից ա վերցրել էդ օրենքը, ինչի ա սենսացիա անում՝ ես չգիտեմ»,- ասաց Պետրոսյանը: Նա տարակուսանք հայտնեց, որ Տիգրան Կարապետյանը որպես այդ նախաձեռնության հեղինակ նշում է իր՝ Պետրոսյանի անունը:
«Ես դրա հետ կապ չունեմ: Այդ նախագիծը կազմել է ՀՅԴ-ից  Արծվիկ Մինասյանը: Հետագայում բոլոր խմբակցություններում քննարկելուց հետո ամեն մի խմբակցությունից մի-մի հոգի ստորագրել է դրա տակ: Մեր խմբակցությունից էլ ես եմ ստորագրել»,- նկատեց պատգամավորը:
Հարցին, թե ինքն անձնապես կո՞ղմ է, որ պատգամավորների աշխատավարձերը բարձրանան, ՀՀԿ-ականը պատասխանեց, թե ներկայումս՝ ոչ: «Էն ժամանակ, երբ ներկայացվեց նախագիծը, դա երեք տարի առաջ էր, կողմ էինք, իսկ հիմա դա հանված է շրջանառությունից: Իսկ թե ով է այդ մուտիլովկան անում, ես չեմ կարող ասել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել