«ReAnimania-2011» անիմացիոն ֆիլմերի փառատոնը կնշի հայտնի մուլտիպլիկատոր Գարի Բարդինի ծննդյան 70-ամյակը: Ինչպես երեկվա ասուլիսում հաղորդել է փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին, «ReAnimania-2011»-ի շրջանակներում կկայանա նաեւ Գարի Բարդինի վերջին մուլտֆիլմի պրեմիերան: Սրանով անիմացիոն ֆիլմերի երրորդ փառատոնի անակնկալները չեն ավարտվում: Քասունու ասելով, նորամուծություններից մեկը կլինի այն, որ ժյուրիի կազմում կլինեն «ReAnimania»-ի հաղթողները:
«Արդեն կազմել ենք գալիք տարվա հյուրերի ցուցակը, հանդիսատեսին սպասում են հաճելի հանդիպումներ հայտնի մուլտիպլիկատորների հետ»,- ասել է նա: