Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը (աջից), որը մասնակցում է Բրյուսելում տեղի ունեցող Եվրոպա-Ասիա գագաթաժողովին, ինքնագիր է խնդրել Եվրախորհրդարանի նախագահ Հերման վան Ռոմպեյից (ձախից), որպես հոկուի՝ ճապոնական ավանդական եռատող ոտանավորի, հեղինակի: Երեքշաբթի օրն այդ մասին, ըստ ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի, հաղորդել է Բրյուսելի ռադիոկայանը:
Այս տարվա ապրիլին Բրյուսելում տեղի էր ունեցել, ինչպես ԶԼՄ-ներն են ներկայացնում՝ ԵՄ նախագահ վան Ռոմպեյի հոկուի սեփական ընտրանու շնորհանդեսը: Ռոմպեյի հեղինակած եռատող ոտանավորների ընտրանին կազմել եւ հրատարակել էր ֆլամանդացի բանասեր Իյորիս վան Հուլլը: Վան Ռոմպեյը ճապոնական պոեզիայի վաղեմի երկրպագու է, իսկ հոկու գրելը նրա սիրելի զբաղմունքն է: «Արեւը ծագում է, Եվրոպայում նա դեռ քնած է, բայց դա նախկինի նման նույն արեւն է»,- գրել է Եվրախորհրդարանի նախագահ Հերման վան Ռոմպեյը իր հեղինակած հոկույում: