Երեքշաբթի օրը Հունգարիայի կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել երկրի արեւմտյան երեք մարզերում՝ Վեսպերմում, Վաշում եւ Դյոր-Մոշոն-Շոպրոնում, որտեղ թունավոր արտանետումների ամբարի փլուզման պատճառով ամենաքիչը երեք մարդ է զոհվել, յոթ հոգի համարվում է անհետ կորած, ավելի քան 100-ը տեղափոխվել է հիվանդանոց: Reuters-ի մատուցմամբ, ամբարը փլուզվել էր երկուշաբթի օրը, Բուդապեշտից 160 կմ հեռավորությամբ գործող ալյումինի արտադրությամբ զբաղվող Ajkai Timfoldgyar Zrt ձեռնարկությունում տեղի ունեցած պայթյունի արդյունքում: Ամբարից մոտավորապես 600-700 հազար խմ արտանետումներ էին արձանագրվել: Դեւեչեր բնակավայրում շուրջ 400 տուն ջրասույզ է եղել, Կոլոնտարի փողոցները ողողվել են թունավոր հեղուկի երկու մետրանոց շերտով, հարյուրավոր մարդիկ տարհանվել են, այն շրջանում, որտեղ արտահոսք է տեղի ունեցել՝ դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը: Ողբերգության վայր են ժամանել քիմիական պաշտպանության բանակային ստորաբաժանումներ: Ոստիկանությունը տեղի ունեցածի առնչությամբ հետաքննություն է սկսել: