Եգիպտոսն ու Իրանը կվերականգնեն երկու երկրների մայրաքաղաքների միջեւ ավիահաղորդակցությունը, որը դադարեցվել էր 1979թ.-ին: Reuters-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարությունը՝ հերքելով այդ որոշման քաղաքական ենթատեքստ ունենալու հանգամանքը: Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարության ղեկավար Սամեհ Խեֆինն ու Իրանի պետական ավիաընկերության տնօրենի տեղակալ Համիդ Քղավաբեշը Կահիրեի եւ Թեհրանի միջեւ արդեն իսկ ավիահաղորդակցության վերսկսման մասին համաձայնագիր են ստորագրել: Նախատեսվում է, որ շաբաթվա ընթացքում կիրականացվի 28 չվերթ, թեեւ ավիահաղորդակցության վերականգնման հստակ ամսաթիվը դեռ հայտնի չէ: Եգիպտոսը հայտարարել է, թե համաձայնագիրը երկու երկրների միջեւ տնտեսական կապերն ամրապնդելն է:
Հիշեցնենք, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները սրվել էին 1980-ին՝ Իրանում իրականացված Իսլամական հեղափոխությունից եւ Եգիպտոսի կողմից Իսրայելը ճանաչելուց հետո: