Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱԼԻ ԲԱԲԱՋԱՆԻ» ՀԱՇՎԵՀԱՄԱՐԻՑ 40 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ ԵՆ ԳՈՂԱՑԵԼ

Հոկտեմբեր 06,2010 00:00

Հակերները կոտրել են Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանի հոր անունով գրանցված «Ալի Բաբաջան տեքստիլ» ընկերության բանկային հաշիվը եւ 2 ժամվա ընթացքում հասցրել են 40 հազար ԱՄՆ դոլար հանել: News.am-ը՝ վկայակոչելով թուրքական Hurriyet-ին, փոխանցում է, թե «Ալի Բաբաջան տեքստիլ» ընկերության գլխավոր հաշվապահը նկատելով, որ բանկային հաշվից գումարներ են պակասում, անմիջապես զանգել է բանկ եւ կանխել հաշվեհամարի լրիվ դատարկումը: Ընկերության իրավաբանը դիմել է Անկարայի դատախազություն՝ թալանված գումարը գտնելու հայցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել