Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իռլանդացի իրավապաշտպանին արգելվեց մուտք գործել Իսրայել

Հոկտեմբեր 06,2010 00:00

\"\"Իսրայելի գերագույն դատարանը որոշում է ընդունել երկրից արտաքսել իռլանդացի իրավապաշտպան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Մեյրիդ Կորրիգան-Մագուայերին: APA-ի մատուցմամբ, դատարանի որոշումը կայացվել է իրավապաշտպանի կողմից իրեն իսրայելական վիզա ստանալու հայցի քննարկման արդյունքում: Մեյրիդ Կորրիգան-Մագուայերը ձերբակալվել էր դեռ մեկ շաբաթ առաջ, «Բեն-Հուրիոն» օդակայանում՝ անձնագրային ստուգման ժամանակ, երբ պարզվել էր, որ նա Իսրայել մուտք գործելու իրավունք չունի: Իրավապաշտպանը Իսրայել էր մեկնել միջազգային պատվիրակության կազմում՝ իսրայելցի եւ պաղեստինցի իրավապաշտպանների հետ հանդիպելու նպատակով: Ձերբակալությունից ի վեր նա մնացել էր Իսրայելում, իսկ այդ ընթացքում նրա փաստաբանները փորձել էին հասնել այն բանին, որ իրավապաշտպանը Իսրայել մուտք գործելու թույլտվություն ստանա:
Դատարանի կայացրած որոշման համաձայն, իռլանդացի իրավապաշտպանը տեղյակ է եղել, որ իր մուտքն այդ երկիր արգելված է:
Հիշեցնենք, որ հունիսին Մեյրիդ Կորրիգան-Մագուայերը մասնակցել էր «Ռեյչլ Կորրի» նավի կողմից Գազայի հատվածի շրջափակումը ճեղքելու փորձին: Արդյունքում նավը իսրայելական նավահանգստում կալանավորվել էր: Իռլանդացի իրավապաշտպանը հենց այն ժամանակ էր պարտավորագիր ստորագրել առ այն, որ 10 տարվա ընթացքում չի փորձելու Իսրայել մեկնել, այնուհետեւ պաղեստինամետ ակտվիստների մի խմբի հետ երկրից արտաքսվել էր: 66-ամյա իրավապաշտպանը Նոբելյան մրցանակ է ստացել 1976թ.-ին՝ Հյուսիսային Իռլանդիայում խաղաղարար գործունեության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել