Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՔՍԿՈՒՐՍԻԱ՝ ՄԻԱՅՆԱԿ ԾԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ

Հոկտեմբեր 06,2010 00:00

Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հ/կ-ն «Տնային խնամք միայնակ ծերերին» ծրագրի շրջանակներում տարեց շահառուների համար կազմակերպել էր էքսկուրսիա՝ Դիլիջան: Ծրագրի 60 շահառուներից 30-ը, ովքեր ի վիճակի էին տեղափոխվել, 3 կամավորների, 2 բուժքույրերի, սոցաշխատողի եւ ծրագրի ղեկավարի ուղեկցությամբ այցելել են Հաղարծնի սուրբ Գրիգոր եկեղեցի, ուր ոչ միայն մոմ են վառել, այլ նաեւ՝ հոգեւորականի հետ հաղորդակցվել, ծանոթացել եկեղեցու ստեղծման պատմությունը: Տարեցների համար բնության գրկում ճաշկերույթ է կազմակերպվել, ապա միայնակ տարեցները եղել են Դիլիջանի տեսարժան վայրերում, իսկ տունդարձի ճանապարհին՝ Սեւանա կղզում: «Հայկական Կարիտասի Գավառի գրասենյակի» համակարգողը հավաստիացրել է, որ նման միջոցառումներ ավելի հաճախ կկազմակերպվեն, եւ կներգրավվեն նաեւ հենաշարժողական խնդիրներ ունեցող շահառուները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել