Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՍԵՎԱՆԻ ԹԵՄԱՅՈՎ

Հոկտեմբեր 06,2010 00:00

Երեկ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը Սեւանա լճի հիմնահարցերի վերաբերյալ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամներն ու համապատասխան գերատեսչությունների ղեկավարները:
Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: Ներկայացվել է այս տարվա անցած 9 ամիսների ընթացքում հանձնաժողովի կատարած աշխատանքը: Հանձնաժողովի գործունեության կարգի համաձայն, այնուհետեւ հաշվետվության տեսքով այն կներկայացվի հանրապետության ղեկավարին:
Խորհրդակցության ավարտին հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը վստահեցրել է, որ քայլեր կձեռնարկվեն՝ Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի 2010թ. աշխատանքային գործունեության ծրագրով նախատեսված միջոցառումներն ամբողջությամբ, որակով ու ժամանակին կատարելու ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել