Հոկտեմբերի 7-ին, ժամը 10-24-ն ընկած ժամանակահատվածում կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի, Ֆանարջյան, Ծարավ Աղբյուրի, Քանաքեռի 1-12 փողոցների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: Ժամը 10-22-ն էլ կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի թիվ 1-50, Ազատամարտիկների, Ռոստովյան, Մուրացանի, Աթոյան, Այվազովսկու, Դաշտենցի, Էրեբունի փողոցների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: Այս մասին տեղեկացնում են «Երեւան ջուր» ընկերությունից՝ ջրազրկումը պայմանավորելով շինարարական աշխատանքներով: