Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱԽՈԳՐԱՖՆԵՐԸ՝ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ

Հոկտեմբեր 06,2010 00:00

ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արտաշես Ավետիսյանը, համաձայն tert.am-ի, երեկ ասել է, որ հունվարի 1-ից Հայաստանում կներդրվի թվային տախոգրաֆների (հսկիչ սարք) նոր համակարգ, որի համաձայն՝ միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող բոլոր տրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն թվային տախոգրաֆներով, իսկ դրանց վարորդները ունենան թվային տախոգրաֆի քարտեր: Թվային տախոգրաֆները կվերահսկեն վարորդների աշխատաժամանակը:
Ա. Ավետիսյանը նշել է, որ տախոգրաֆների տեղադրման անհրաժեշտությունը բխում է «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջներից, որին Հայաստանը միացել է 2006թ.-ին: Փոխնախարարը տեղեկացրել է նաեւ, որ համակարգի ներդրման նպատակով շուտով կհայտարարվի միջազգային բաց մրցույթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել