Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՈՒՐԸ ԿԹԱՆԿԱՆԱ՞

Հոկտեմբեր 06,2010 00:00

«Հայջրմուղկոյուղի» ընկերությունը պարբերաբար վերահսկում է ջրի որակը: Երեկ կայացած ասուլիսում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենն ասել է, որ իր ղեկավարած ընկերությունը պարբերաբար ստուգում է ջրի որակը՝ նորագույն սարքավորումներով հագեցած լաբորատորիաներում: Նա ասել է, որ այսօր Հայաստանում ջրամատակարարման օրական միջին տեւողությունը կազմում է 14 ժամ՝ նախկին 6-ի փոխարեն: Ջրի կորուստների կրճատման ուղղությամբ ընկերությունը զգալի աշխատանքներ է կատարել: Արդյունքում այսօր ջրակորուստները կազմում են 80%՝ նախկին 90%-ի փոխարեն: Լորենը նաեւ ասաց, որ 2005թ.-ից ջրամատակարարման ժամանակացույցի բարելավման ուղղությամբ իրենք կատարել են $90 մլն-ի ներդրումներ: Ըստ tert.am-ի՝ Պատրիկ Լորենը չժխտեց, որ առաջիկայում հնարավոր է ջրի սակագնի բարձրացում, սակայն հստակ չնշեց, թե երբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել