Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԳԼՈՒԽ Է ԳՈՎԵԼ

Հոկտեմբեր 05,2010 00:00

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ռուսական էլիտայի ներկայացուցիչ Քսենիա Սոբչակի հետ զրույցում երկու անգամ հատուկ խոսել է իր աշխատավարձի չափի մասին: GQ ամսագրին տված հարցազրույցում Վրաստանի առաջնորդն իր զրուցակիցներ Քսենիա Սոբչակին եւ Քսենիա Սոկոլովային ասել է, որ նախագահի պաշտոնում ամսական 8000 լարի է ստանում, ինչը կազմում է 4440 ամերիկյան դոլար: Սակայն այս տվյալները տարբերվում են Վրաստանի նախագահի աշխատավարձի պաշտոնական չափից, որը Սահակաշվիլին ավելի վաղ ներկայացրել էր եկամուտների մասին նախագահական հայտարարագրում, ինչի համաձայն՝ Սահակաշվիլիի ամսական աշխատավարձը կազմում է 4720 լարի, ինչը մոտավորապես 2620 ամերիկյան դոլար է: Վրացական հանրությունն այժմ փորձում է գուշակել, թե ինչու է Սահակաշվիլին որոշել ստել: Ընդդիմության կարծիքով՝ ամեն ինչ շատ պարզ է: Պատճառն այն է, որ Վրաստանի նախագահը տեղյակ չէ, թե որքան է կազմում իր աշխատավարձը՝ ծախսելով այնքան, որքան ցանկանում է:
Ըստ tert.am-ի՝ Սոբչակի ու Սոկոլովայի հետ հանդիպմանը Սահակաշվիլին ներկայացել էր «Burberry Sport» ժամացույցով եւ «Armani»-ի փողկապով, ինչը հարցազրուցավարներին ստիպել է հիշել Վրաստանի նախագահի՝ փողկապ ծամելու հայտնի դրվագը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել