Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎՐԱԵՐԹԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ «ՄԻԿԱՅԻ» ՊԱՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ

Հոկտեմբեր 05,2010 00:00

Հոկտեմբերի 1-ին  Գարեգին Նժդեհի հրապարակի մոտ, փողոցն անցնելիս «Միկա» ակումբի  պատանեկան կազմի խաղացող 17-ամյա Հայկ Սերժիկի Սարուխանյանին վրաերթի է ենթարկել պաշտպանության նախարարության համարանիշներով  «Գազ-24» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ զինվորականներ են եղել: Հայկին ծնոտի, ձեռքի եւ ոտքի վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, ուր վիրահատել են  ծնոտը: Կվիրահատեն նաեւ  ոտքը եւ ձեռքը:
Հայկը Ոսկեպար գյուղից է: Նրա ընտանիքը  բնակվում  է Մոսկվայում: Հայկ Սարուխանյանն այնտեղ խաղացել է  «Լոկոմոտիվի» պատանեկան կազմում: Հայկի եղբայրը Միքայել Բաղդասարովի որդու ընկերն է: Մեր տվյալներով՝ վթարից հետո հիվանդանոցում նրան այցելել են «Միկայի»  մարզիչները, նաեւ՝ Միքայել Բաղդասարովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել