Խանտի-Մանսիյսկում շախմատի համաշխարհային օլիմպիադայի եզրափակիչ տուրից անմիջապես հետո Ադրբեջանի տղամարդկանց հավաքականի ավագ, վրաստանցի Զուրաբ Ազմայփարաշվիլին հրաժարական է տվել: Ռուսաստան-3-ի հետ ոչ-ոքի խաղալուց հետո, երբ Ադրբեջանը ստիպված բավարարվեց ընդամենը 12-րդ տեղով, Ազմայփարաշվիլին հավաքականի տղաներին հայտարարել է. «Սրանից հետո դուք ձեր հաջողությունները կկռեք առանց ինձ»,- տեղեկացնում է «Azerisport»-ը: