Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դեմչենկոն բեմում մերկ էր

Հոկտեմբեր 05,2010 00:00

\"\"Օրերս «Հայֆեստ» փառատոնի շրջանակներում Կամերային թատրոնի բեմում հանդես եկավ ՌԴ վաստակավոր արտիստ Վլադ Դեմչենկոն՝ «Մահով տարված» մոնոներկայացմամբ:
«Երեւանում առաջին անգամ եմ, բայց արդեն հասցրել եմ շրջել երեւանյան փողոցներով, անգամ շփվել անծանոթ մարդկանց հետ: Ինձ համար շատ հաճելի էր, երբ ինձ փողոցում մոտենում էին մարդիկ եւ ասում, որ ճանաչում են…»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Վ. Դեմչենկոն ու հավելեց, որ  հոգնել է սերիալներում «գլամուրային տականքների» մարմնավորելուց: «Այս կարգի դերեր ինձ վստահում են, հավանաբար, ելնելով իմ արտաքին տվյալներից, գուցե մազերիս սանրվածքից: Երեւան գալուց առաջ մազերս կտրեցի…»,- պատմում է դերասանը ու շարունակում, որ հասցրել է Երեւանում ներկա գտնվել նաեւ Կամերային թատրոնի ներկայացումներից մեկին: Դեմչենկոյին դուր են եկել հայ հանդիսականն ու թատրոնի աուրան:
Մեր դիտարկմանը, թե Շչուկինի անվան ուսումնարան ընդունվելիս շարադրության մեջ թույլ է տվել մոտ 84 սխալ, Ս. Դեմչենկոն տվեց այսպիսի պատասխան. «Այո, այդպիսի բան իսկապես եղել է: Երեք անգամ ստիպված եղա շարադրություն գրել  եւ երեքի մեջ էլ մոտավորապես նույն քանակությամբ տառասխալներ արեցի, բայց ինձ հնարավորություն տվեցին ռեկտորի ներկայությամբ շարադրությունը բանավոր հանձնել, բացառության կարգով: Ինձ շատ օգնեց իմ կուրսղեկը, ով ազգությամբ հայ էր՝ Ռուբեն Սիմոնովը…»:
Խոսելով Երեւանում ցուցադրվող ներկայացման մասին՝ դերասանը ասաց, որ «Մահով տարված» ներկայացման առաջնախաղը կայացել է բոլորովին վերջերս: Այն հանդիսականի դատին հանձնվել է ոչ թե թատրոնի դահլիճում, այլ  էլիտար խանութներից մեկի ձեղնահարկում: Ներկայացման առանցքում Յուկիո Միսիմայի «Դիմակի խոստովանությունը» նովելն է, որը 24-ամյա հեղինակին դարձրել է աշխարհահռչակ:
Ի դեպ, Դեմչենկոն մինչ ներկայացումը հայտարարել էր, որ ներկայացում չի խաղա, եթե հանդիսասրահում 16-ը չբոլորած անձինք լինեն: .
«Ներկայացման մեջ բաց տեսարաններ կան, որտեղ հանդիսականի առջեւ ներկայանում եմ լիովին մերկ: Ինձ համար կարեւոր է, որ հանդիսատեսը տեսնի մարմինս, դեմքիցս ծորացող քրտինքը…»,- ասում է Վ. Դեմչենկոն ու ավելացնում, թե ամեն ինչ արել է, որ բաց տեսարանները չլինեն գռեհիկ:  Դերասանի փոխանցմամբ, շուրջ 70 լուսային անցում է օգտագործված ներկայացման մեջ, տարբեր կոստյումներ: Զգալի աշխատանք է տարված խորեոգրաֆիայի վրա:
«Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս ընդունեցին թատերագետները այս ներկայացման առաջնախաղը, Վ. Դեմչենկոն պատասխանեց. «Գտնվեցին մարդիկ, որոնք ասացին, թե ճապոնական դրաման այդպես չի կարող լինել: Իսկ ներկայացումը դիտած Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը շատ հավանել էր այն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել