ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը իր տեսաբլոգում Բելառուսի իշխանություններին եւ անձամբ այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին մեղադրել է ռուս եւ բելառուս ժողովուրդներին գժտեցնելու մեջ:
«Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, ՌԴ նախագահը հայտարարել է, թե Բելառուսում դեկտեմբերին սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ՝ Լուկաշենկոյի նախընտրական արշավը ամբողջովին կառուցված է հակառուսական հայտարարությունների վրա: Մեդվեդեւը նաեւ անազնվություն է համարել այն, որ պաշտոնական Մինսկը չի ընդունում Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ Լուկաշենկոն մեղադրել էր Մեդվեդեւի շրջապատին՝ ռուսաստանյան ԶԼՄ-ներով իր դեմ արշավ իրականացնելու համար: