Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱԿԻՍՏԱՆԸ ՍՏԱՆՁՆԵԼ Է ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբեր 05,2010 00:00

Պակիստանի թալիբները ստանձնել են ՆԱՏՕ-ի կողմից Աֆղանստանին հասցեագրված վառելիք տեղափոխող բեռնատարների վրա կատարված հարձակման պատասխանատվությունը: Ոստիկանության տվյալներով, հարձակման արդյունքում վեց մարդ է սպանվել, ոչնչացվել է 25 բեռնամփոփ վառելիք: BBC-ի փոխանցմամբ, Աֆղանստանում միջազգային դաշնային ուժերին վառելիք մատակարարող ավտոշարասյուները ավելի խոցելի են դարձել այն բանից հետո, երբ Պակիստանի իշխանությունները փակել են Խեյբերի միջանցքը, որը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերին բեռներով մատակարարելու համատեքստում կարեւորագույն նշանակություն ունեցող հաղորդակցական ուղի էր համարվում: Պակիստանի իշխանությունների կողմից սահմանված այդ արգելքից հետո դաշնակիցների ավտոբեռները հիմա ստիպված են երկար ժամանակ կանգնած մնալ ավտոճամփեզրերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել