Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲՐԱԶԻԼԻԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԱՐՈՂ Է ԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՆԵՆԱԼ

Հոկտեմբեր 05,2010 00:00

Բրազիլիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում, որոնք կայացել են անցած կիրակի օրը, առաջատարն է գործող նախագահի համակիր եւ նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Դիլմա Ռուսեֆը:
Երեկվա դրությամբ, ըստ BBC-ի, հաշվարկվել էր քվեաթերթիկների 97,5 տոկոսը, եւ ստացված տվյալների համաձայն, Ռուսեֆը ստացել է ամենաշատ ձայները՝ քվեների 47 տոկոսը, որը դեռ բավարար չէ հաղթահարելու 50 տոկոսի շեմը: Ռուսեֆի հիմնական մրցակից, Սան-Պաուլու նահանգի նախկին նահանգապետ Ժոզե Սերրան ստացել է քվեարկությանը մասնակցած ընտրողների միայն 33,1 տոկոսի քվեն: Ընտրություններին մասնակցել է մոտավորապես 136 մլն բրազիլացի:
Վերլուծաբանները դեռ մինչեւ ընտրություններն էին կանխատեսել, որ ընտրություններում առաջատարը կլինի հենց Ռուսեֆը, բայց նաեւ քվեարկության երկրորդ փուլ կլինի: Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին, եւ եթե հաղթի Ռուսեֆը, ապա նա Բրազիլիայում առաջին կին նախագահը կլինի: Փորձագետները, սակայն, ո՛չ նրա եւ ո՛չ էլ այլ թեկնածուի ընտրության դեպքում երկրի տնտեսական եւ արտաքին քաղաքական ուղեգծում արմատական փոփոխություններ չեն ակնկալում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել