Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՍԼԱԿԱՆՆ ՈՒ ԱՆՑԱԾ ՈՒՂԻՆ

Հոկտեմբեր 05,2010 00:00

Օրերս «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ՏՏ «Հաղթողների ակումբի» ուսանողներին ներկայացրեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հաջողության տեսլականը: ՀՀ նախագահի մրցանակը Հայաստանում՝ ՏՏ ոլորտի լավագույն ուսանողներին պարգեւատրելու նպատակով ստեղծվել է «Սինոփսիսի» կողմից՝ Համահայկական հիմնադրամի հետ կնքած համաձայնագրի հիման վրա: Մրցանակակիրները ստեղծել են ակումբ, որտեղ պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվում՝ քննարկելու եւ կիսվելու ձեռք բերած փորձով եւ գաղափարներով, անցկացնում են թեմատիկ սեմինարներ եւ հանդիպումներ: Այս անգամ նրանց ուշադրության կենտրոնում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն էր՝ որպես տեխնոլոգիական զարգացումներին համընթաց քայլող եւ հեռահաղորդակցության ոլորտում նորարար, ՏՏ տեխնոլոգիաներ եւ լուծումներ կիրառող առաջատար ընկերություն: «ՏՏ-ն Հայաստանի տնտեսության ամենակարեւոր ոլորտներից մեկն է, եւ ապագայում դուք եք ստանձնելու այդ ոլորտի զարգացման գործը: Երկրի մրցակցային առավելություններից մեկի՝ ինտելեկտուալ կապիտալի կրող լինելը մեծ պատասխանատվություն է: Մեր երկիրը Ձեզ հետ կապված մեծ հույսեր ունի, եւ Դուք պետք է անեք ամեն ինչ՝ այդ հույսերն արդարացնելու համար»,- ասաց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենը: Պարոն Յիրիկյանն ուսանողներին նաեւ ներկայացրեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի անցած ուղին՝ գործունեության առաջին օրվանից մինչեւ այսօր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել