Հոկտեմբերի 2-ին Բերդավանի գինու գործարանում կայացավ գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը Նոյեմբերյանի տարածաշրջանի խաղողագործների հետ: Ծառուկյանը հայտարարեց, որ հոկտեմբերի 3-ից Բերդավանի գինու գործարանը խաղողի մեկ կգ-ն կմթերի 130-ով, վճարումն էլ կկատարվի անմիջապես: Մինչ օրս Տավուշի վերամշակող ձեռնարկությունները խաղողը 120 դրամով էին ընդունում: Բերդավանում խաղող կընդունվի անկախ նրանից, թե հումքի ընդունման պայմանագիր կա՞, թե՝ ոչ: Հավելենք, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի խաղողագործները եւ Գագիկ Ծառուկյանը պայմանագրեր էին կնքել, համաձայն որոնց՝ գյուղացիները պարարտանյութ եւ կանխավճար էին ստացել: