Հոկտեմբերի 3-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:Բախվել են «ՎԱԶ-21011» մակնիշի 14 ՏԼ 728 պետհամարանիշի եւ «ՎԱԶ-2107» մակնիշի Տ 2001 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր, ԱՄՆ 66-ամյա քաղաքացի Զվարթ Ուզունյանը տեղում մահացել է, իսկ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Երեւանի բնակիչ, 53-ամյա Սեյրան Մուսիկյանը եւ ուղեւոր, ԱՄՆ քաղաքացի, 67-ամյա Հովսեփ Ուզունյանը, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Մալիշկա գյուղի բնակիչ, 1956 թ. ծնվ. Էդվարդ Քոչարյանը եւ ուղեւոր, նույն գյուղի բնակիչ, 21-ամյա Արմեն Արամյանը ստացել են մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոց: Է. Քոչարյանը հիվանդանոցում մահացել է, իսկ Ա. Արամյանը, Ս. Մուսիկյանը եւ Հ. Ուզունյանը տեղափոխվել են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Տուժածների վիճակը գնահատվել է բավարար: