Քամու ուժգնացման հետեւանքով Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի մաքսատան տարածքում վայր է ընկել ամբարձիչ կռունկը (12-13 մ), ինչի հետեւանքով կռունկավար, Ագարակ քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 3 տան բնակիչ՝ 54-ամյա Գագիկ Մելքոնյանը ստացել է մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Ագարակ քաղաքի հիվանդանոց, որտեղից՝ Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Տուժածի վիճակը գնահատվել է միջին ծանրության: