Ինչպես տեղեկացնում է ոստիկանությունը՝ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 10:30-ին, Ծակքար գյուղի բնակիչ, 1988թ. ծնված Տիգրան Հ.-ն, վարելով «ԲՄՎ-530» մակնիշի ավտոմեքենան, գյուղամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել 1999թ. ծնված Նարեկ Մանուկյանին: Երեխային անգիտակից վիճակում հիվանդանոց տեղափոխելիս՝ Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 64-րդ կիլոմետրին բախվել է ճամփեզրի երկաթյա սյանը, ինչի հետեւանքով Նարեկ Մանուկյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն: