Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻՑ

Հոկտեմբեր 05,2010 00:00

Ըստ «Ա1+»-ի, նախորդ գիշեր գողություն է կատարվել Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մասնագիտացված դպրոցում: Մուտքի ցուցանակի վրայից գողացել են չեմպիոն Ալբերտ Ազարյանի բրոնզե արձանիկը, որը նվիրել էին գյումրեցիները: «40 տարի է՝ այս արձանիկը այստեղ փակցված է: Ո՞նց կարելի է նման բան անել: Սա ինձ համար թանկ հիշատակ էր, ուղղակի ծանր էր, տուն չտարա եւ որոշեցի փակցնել դպրոցի մուտքի մոտ»,- «Ա1+»-ին վրդովված պատմել է Ալբերտ Ազարյանը:
Ի դեպ, գողերը թալանել են նաեւ դպրոցի հարեւանությամբ գործող սրճարանը եւ բակում դրված սառնարանի միջից տարել զովացուցիչ ըմպելիքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել