Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՇՎԵԼ Է ԱՏԱՄՆԵՐԸ

Հոկտեմբեր 05,2010 00:00

\"\"

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը երեկ Ստրասբուրգից հեռախոսով «Առավոտին» հայտնեց. «Մոտեցա Գորան Լինդբլադին եւ հարցրի՝ երեւի շատ ծա՞նր եք տանում, որ չեք ընտրվել Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր: Պատասխանեց, թե ծանր չէ, բայց ամեն դեպքում՝ լավ չի զգում»: Հիշեցնենք, որ Շվեդիայի խորհրդարանում չվերընտրվելով՝ պրն Լինդբլադը նաեւ դուրս է մնալու ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակությունից: Նաիրա Զոհրաբյանը պատմեց. «Ասացի՝ Ձեր տրամադրությունը բարձրացնելու համար մի խորհուրդ տամ: Գիտեմ, որ դառնալով Հայաստանի հարցով համազեկուցող՝ շատ լուրջ պարտավորություններ եք ստանձնել ձեր պատվիրատու որոշ երկրների հանդեպ: Քանի որ որպես համազեկուցող այլեւս դժվար հասցնեք պարտքը հատուցել՝ լավագույն տարբերակն եմ առաջարկում. ատամնաբույժ եք՝ անվճար բուժեք ձեր պատվիրատու անդամ երկրների պատվիրակություններին: Գորան Լինդբլադը պատասխանեց, թե միշտ պատրաստ է թե՛ որպես ատամնաբույժ, թե՛ որպես ժողովրդավար աջակցություն ցույց տալ բոլոր երկրներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել