Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՄՐԱՄՈ՞Լ ԵՆ ԱՐԴՅՈՔ ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ

Հոկտեմբեր 02,2010 00:00

Բրիտանացի գիտնականները մշակել են մեկանգամյա թեստ, որը հնարավորություն կտա ծնողներին 5 րոպեի ընթացքում պարզել՝ իրենց երեխաներն օգտագործու՞մ են թմրանյութ, թե՝ ոչ: Սարքը, որը հիշեցնում է հղիության թեստ, կարող է վաճառքի հանվել առաջիկա երկու տարվա ընթացքում, կարժենա ընդամենը 1.5 ֆունտ: Սարքը 5 մմ-անոց չիպ է, որը տեղադրված է պլաստմասսայի վրա: Չիպի մակերեւույթին գտնվում են հակամարմիններ, որոնք հակազդում են համապատասխան քիմիական նյութերին: Եթե հակամարմինները հաղորդակցման մեջ են մտնում նման նյութերի հետ, միկրոսխեման բռնում է թեթեւ էլեկտրական ազդակ եւ սարքի վրա վառվում է նախազգուշացում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել