Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՖԻԴԵ-ի ղեկավար կազմը համալրվում է

Հոկտեմբեր 02,2010 00:00

Երեկ շախմատի համաշխարհային օլիմպիադան լուսաբանող լրատվամիջոցները տեղեկացրին, որ Խանտի-Մանսիյսկում քվեարկությամբ հաստատվել են ՖԻԴԵ-ի երեք փոխնախագահները, որոնք ներկայացնում են Հնդկաստանը, Իրանը եւ Լիբիան: Նույն աղբյուրները նշում են նաեւ, որ առայժմ թափուր են մնում նախագահի այն տեղակալների աթոռները, որոնց անձամբ նշանակելու է շախմատի միջազգային ֆեդերացիայի վերընտրված նախագահ Կիրսան Իլյումժինովը: Այդ պաշտոններին հավակնում են Չինաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը եւ աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը, որի հետ Իլյումժինովի բանակցությունները դեռ շարունակվում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել