Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԱՐԱՆԴԻ ՊԱԿԻՍՏԱՆՑԻ ԳՈՐԾԻՉԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ՀԱՅՐԵՆԻՔ

Հոկտեմբեր 02,2010 00:00

Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը մտադիր էր երեկ ազդարարելու իր ստեղծած քաղաքական կուսակցության՝ «Համապակիստանյան մահմեդական լիգայի» գործունեության մեկնարկի մասին: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, Մուշարաֆը հաղորդել է նաեւ, թե մտադիր է վերադառնալ Լոնդոնից, որտեղ կամավոր վտարանդու կարգավիճակով բնակվում է 2008 թվականին հրաժարական տալուց ի վեր, ու քաղաքական գործունեություն ծավալել, մասնակցել նաեւ 2013 թվականին Պակիստանում կայանալիք համապետական ընտրություններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել