Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելին իր համակիրների հետ միասին ուրբաթօրյա նամազը երեկ իրականացրել է հայկական Անիի Մայր տաճարում: Այդ մասին հաղորդում է news.am-ը: Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ, նամազից հետո ելույթ ունեցած Դեւլեթ Բահչելին քննադատության է ենթարկել թուրքական իշխանություններին՝ նրանց մեղադրելով Աղթամարում եւ Սումելայում իրականացված պատարագների համար: Թուրք ազգայնականը նախատեսում է մինչ Անկարա վերադառնալը, այցելել նաեւ Կարս, Արդահան եւ Իգդիր:
Հիշեցնենք, որ Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը որոշում էր կայացրել թույլ տալ «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելիին եւ նրա կուսակցության 40 նահանգային կառույցների ղեկավարներին՝ հոկտեմբերի 1-ին Անիի Մայր տաճարում ուրբաթօրյա նամազ իրականացնել: